ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Իրանի ռազմական կցորդը հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն

Իրանի ռազմական կցորդը հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն
04.04.2016 | 20:40

Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, փոխանցում է ՊՆ պաշտոնական կայքը: «Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրը, իբր արցախյան ուժերի հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ: Իրանի ռազմական կցորդը չհաստատեց վիրավորների առկայության տեղեկատվությունը և հայտնեց, որ իրանական կողմը դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: Համաձայն ՀՀ ՊՆ-ի՝ ճշտելով գյուղի աշխարհագրական կոորդինատները, հայկական կողմը հայտնել է, որ նշված բնակավայրը գտնվում է ղարաբաղյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է:
«Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Ղարաբաղի պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը և կտեղեկացնի իրանական կողմին:

Դիտվել է՝ 2908

Մեկնաբանություններ